2023-08-14 11:43
Լրատվական գործակալություններ
Իրանի դեսպանությունը ցավակցել է ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին
Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին։
«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։
Aysor.am