Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 384-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 384-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 1–ը հոսպիտալացված է, 236-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 268-ը երեխաներ են, 116-ը` մեծահասակ:

Sputnik Արմենիա