2023-08-14 14:18
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի համալիրի յուրացման քաղաքականությունը
Ադրբեջանը շարունակում է Դադիվանքի վանական համալիրը սեփականելու քաղաքականությունը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ներկայացուցիչները, որոնք Աղվանքի (Կովկասյան) առաքելական անկախ եկեղեցու հետնորդն են, այցելել են Հուդավենգ վանական համալիր, կրոնական ծեսեր կատարել և մոմեր վառել համալիրին պատկանող եկեղեցում»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Դադիվանքի համալիրը, որը գտնվում է հայկական պատմական Քարվաճառի շրջանում, որն այժմ Բաքվի վերահսկողության տակ է, հռչակվել է «աղվանա-ուդիական», այստեղ այն յուրացնելու ակտիվ քաղաքականություն է վարվում։
News.am