Պրահայում Աթաթուրքի արձանը չի տեղադրվի․ հայ համայնքը հաղթեց

CTK լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պրահա 6-ի թաղապետարանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը և Աթաթուրքի արձանը չի կարող տեղադրվել Պրահա 6-ի տարածքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակի շրջանակներում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի և հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։ Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։

AlphaNews.am