2023-08-15 09:42
Լրատվական գործակալություններ
Արմեն Աշոտյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կշարունակի մնալ կալանքի տակ։ Նրա խափանման միջոցը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հակակոռուպցիոն դատարանում երեկ քննվում էր կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Դատավորը Գիվի Հովհաննիսյանն է։
Նշենք, որ օգոստոսի 12–ի դատական նիստը հետաձգվել էր։ Դատարանը ժամանակ էր տվել, որպեսզի Աշոտյանը ծանոթանա քննիչի միջնորդությանը կից ներկայացված 9 ձայնասկավառակին, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։
Sputnik Արմենիա