Ադամ Շիֆը նամակ է գրել Ջո Բայդենին

Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին X-ի իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և ներկայացրել այդ ուղղությամբ իր հերթական քայլը.

«Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա:

Ադամ Շիֆը կից հրապարակել է օգոստոսի 14-ին Ջո Բայդենին գրած իր նամակը։

News.am