Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։

«Հատուկ շեշտադրվել է սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը,»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարման անայլընտրանք լինելը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։

Նախարարները նաև ընդգծել են, որ այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքների կատարումը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերն արդյունավետ չեն։

Sputnik Արմենիա