ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակական փակ լինելով, մասնավորապես ՝ առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ Հայտարարել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ, նշված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

«Նման մարդասիրական փոխադրումների դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում ջանքերը, որոնք ձեռնարկվել են խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: Եվ այդ պատճառով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումն այդ միջանցքով»,-հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը։

Sputnik Արմենիա