Քաղաքացիները արգելափակել էին Արցախում ռուսական ռազմաբազայի մուտքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիները երեկ գիշերվանից արգելափակել էին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։

 


Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանը հայտարարել էր, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։ Նա կոչ էր արել արցախցիներին՝ ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և միասին լինել Իվանյանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դիմաց։

«Միջանցքը պիտի ապաշրջափակվի, մենք դրա համար ենք հիմա այստեղ: Սով է, պետք է տեղներիցս շարժվենք, տանը չնստենք ու սպասենք, թե իշխանությունը, միջազգային ինչ կանի»,- ֆեյսբուքյան իր լայվում ասել էր Արթուր Օսիպյանը:

Նշենք, որ առավոտյան արդեն ռուս խաղաղապահները բացել էին ռազմաբազայի մուտքը:

News.am