«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ, ԻՍԿ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԵՐԸ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՓՌԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արցախ կարպետ» ՍՊԸ-ից 350 հազար դրամ արժողությամբ գորգ է գնել, որն «Արցախ վիշապագորգ» անունն է կրում։

Գնումը կատարվել է «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ, այսինքն՝ այդ գորգը Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկին պիտի նվիրի, կա՛մ էլ պետք է այն փռեն նրա ոտքերի տակ՝ կառավարական շենքում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում։ Երկու դեպքում էլ ցինիզմն ակնհայտ է պատրաստվում է հանձնել Արցախը, իսկ արցախյան գորգերը կառավարական շենքում փռել որպես հուշ՝ իր կառավարման տարիներին կորսված հայրենիքից»։

Aysor.am