Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հայ զինվորականի ձերբակալման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ զինվորականի ձերբակալելու մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։

Sputnik Արմենիա