2023-08-16 14:44
Լրատվական գործակալություններ
Թուրք դեսպան․ Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրմանը խանգարել են հայերը
Պրահայում Թուրքիայի դեսպանը անդրադարձել է Պրահայում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա քեմալ Աթաթուրքի արձանի տեղադրմանը հետ կապված խնդիրներին։
Թուրքական Ahaber-ի փոխանցմամբ Պրահայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը նշել է, որ թեև կար նախնական համաձայնություն, որ Աթաթուրքի արձանը պետք է տեղադրվեր դեսպանատան հարակից այգում, սակայն վերջին պահին Պրահայի իշխանությունները հրաժարվել են թույլատրել, պատճառաբանելով 1915-ի կոտորածները։
Ըստ Էգեմեն Բաղըշի, աթաթուրքի արձանի տեղադրմանը խանգարում են հայկական լոբբին, PKK-ն և գյուլենականները։ Թուրք դեսպանը պնդել է, թե իրենք աշխատում են հարցի կարգավորման ուղղությամբ։
News.am