2023-08-16 19:50
Լրատվական գործակալություններ
Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը
ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առաջացած ճգնաժամը։ Միրզոյանն այդ մասին գրել է Twitter–ում։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և ԼՂ-ում էթնիկ զտումների հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու հրամայականը։ Շեշտվել է շրջափակումը վերացնելու հստակ քայլերի անհրաժեշտությունը»,– նշել է նախարարը։
Sputnik Արմենիա