Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ, ՈՐ ՍՈՎԱՄԱՀ ԵՆՔ ԼԻՆՈՒՄ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴՐԱՆԻՑ Ի՞ՆՉ Է ՓՈԽՎՈՒՄ
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետև ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Հակառակ դեպքում սա կլինի Ադրբեջանի համար իրական հաղթանակ։ Հնչած գնահատականներով արցախցիների խնդիրները չեն լուծվում, անվտանգությունը չի ապահովվում, ցեղասպանության վտանգը չի անհետանում։ Պետք է սպասենք՝ ինչ բանաձև են ընդունում կամ որոշում, թե՝ ամեն ինչ այսքանով եզրափակվելու է՝ դառնալով հերթական անարդյունավետ հանդիպումը։
Պետք է աշխատանք տարվի, որ կոնկրետ արդյունք լինի, որոշների վրա ազդեն, թե չէ այս պատվիրակությունը լավ խոսեց, մյուսը՝ ոչ, հետո՞, ի՞նչ փոխվեց։ Եթե այսպես շարունակվի, Արցախը ստիպված կլինի դիմել կտրուկ քայլերի, բա սովամահ լինե՞նք։ Կամ պետք է մնանք, պայքարենք կամ թքենք ու դուրս գանք։ Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ինչ է փոխվո՞ւմ»,- նշեց նա։