2023-08-17 17:34
Լրատվական գործակալություններ
Հաջորդ շաբաթ կսկսվեն Երևան-Կապան կանոնավոր չվերթները
Մենք պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթների իրականացմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ կսկվեն կանոնավոր չվերթները։ Որոշ դիտարկումներ ունեմ կապված չվերթի, օդանավի հետ, բայց կսպասենք քաղաքացիների կարծիքներին և ըստ այդմ՝ լավարկումներ կանենք։ Կարծում եմ՝ Կապանի օրը կարող ենք տոմսերի վաճառքը սկսել, որ հաջորդ շաբաթվա համար մարդիկ գնեն»,- ասաց Փաշինյանը։
News.am