2023-08-18 09:59
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 17-ին ժամը 21:15-21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը կրակել է նաև Արցախում՝ Ասկերանի շրջանում 2 անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Sputnik Արմենիա