Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՈՒ ՍՏՈՐԱՑՈՒՄ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարոտւղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը:

Մինչ երեկ Փաշինյանն ինքնագոհ վայրէջք էր կատարում Կապանի օդանավակայանում և հերթական անգամ խոսում օդային փոխադրումների մեկնարկի մասին, դրանից ժամեր անց, ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ այն մասին, թե դրան ի պատասխան, ինչ գործողություններ են իրականացրել ուժային մարմինները:

ՀՀ ԱԱԾ-ն նաև կոչ է արել ադրբեջանցիներին` միջադեպի վերաբերյալ պատշաճ քննություն անել, սակայն չեմ կարծում, թե ԱԱԾ-ում այդքան միամիտ են, որ կարծում են, թե միջադեպը պատահականության կամ ինքնագործունեության հետևանք է:

Օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կամ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտված կլինեն կամ էլ վատագույն դեպքում, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ 100 անգամ կմտածեն ու այդպես էլ սադրանքի չեն գնա:

Սա ի դեպ, նաև անձնական ապտակ ու ստորացում էր Փաշինյանին, որով ադրբեջանցիներն իր տեղն էին ցույց տալիս հայաստանյան իշխանությանը` նաև զգուշացում:

Սա էլ իրենց եղբայրական թուրքերը»։

Panorama.am