«Կոմերսանտ»․ АRARAT ԲՐԵՆԴԻ ԴԻՍՏՐԻԲՈՒՏՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓԱԿԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Ֆրանսիական Pernod Ricard ալկոհոլային կոնցեռնը (Chivas Regal, Jameson, Ballantine`s, Ararat բրենդների սեփականատեր) պատրաստվում է փակել ներկայացուցչությունը Ռուսաստանում, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Սակայն, փորձագետների կարծիքով, զուգահետ ներմուծման հաշվին կոնցեռնի բրենդները կմնան ռուսական շուկայում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում գրասենյակը պահելը կապված է ռիսկերի հետ։
Ինչպես նշել է պարբերականը, Pernod Ricard-ի «П.Р.Русь» ԲԸ ռուսական ներկայացուցչության գլխավոր տնօրենի պաշտոնին օգոստոսի 8-ին նշանակվել է Իգնատի Առաքելյանը։ Մինչ այդ Առաքելյանը գլխավորում էր խմբի մեջ մտնող Երևանի կոնյակի գործարանը, ինչպես նաև եղել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարը։ Իգնատի Առաքելյանը գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Լորան Պիյեին, որը Ռուսաստանում Pernod Ricard-ը գլխավորել էր 2019-ից։
Մայիսին Pernod Ricard-ը հայտարարել էր, որ դադարեցրել է իր բրենդների ամբողջ արտահանումը Ռուսաստանում դեռ ապրիլի վերջին։ П.Р.Русь» ԲԸ հաշվետվության համաձայն՝ ընկերության հասույթը 2022թ. նվազել է 19,2 մլրդ-ի 2021թ. 27,5 մլրդ-ի դիմաց, զուտ շահույթը՝ 2 մլրդ ռուբլի՝ 2021-ի 2,1 մլրդ ռուբլու դիմաց։