ԱՄՆ դեսպան․ ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ:

«Դեսպան Քվինը Վայոց Ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Դեսպանը հանդիպեց Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Դեսպան Քվինն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»,- նշվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

News.am