Ադրբեջանում մտադիր են դատել առևանգված Վագիֆ Խաչատրյանին

Ադրբեջանում մտադիր են դատել Արցախի առևանգված քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։

Ինչպես տեղեկացրել է ԶԼՄ-ներին Ադրբեջանի գլխավոր դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի պետ Էմիլ Թաղիևը, Խաչատրյանը «առաջիկայում կկանգնի դատարանի առջև»։

Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է «ցեղասպանություն» և «տեղահանում կամ բնակչության բռնի վերաբնակեցում» հոդվածներով 1991թ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որը Ադրբեջանն ինքն էր սանձազերծել Արցախի դեմ։ Խաչատրյանն առևանգվել է տառացիորեն ԿԽՄԿ աշխատակիցների ձեռքից։

News.am