Երևանում շրջափակել են ԿԽՄԿ շենքը. մարդիկ պահանջում են Հելեն Դադայանի դին տեղափոխել Արցախ
Մի խումբ անձիք այս պահին փակել են Երևանում ԿԽՄԿ գրասենյակի մուտքը և պահանջում են նրանցից հանդես գալ հասցեական հայտարարությամբ այն մասին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս 21-ամյա Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել Արցախ։
Նշենք, որ ԶԼՄ–ները գրում էին, որ ԿԽՄԿ-ն Բաքվի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին տեղափոխելու վերաբերյալ ։ Սակայն ավելի ուշ նրանք մտափոխվել են և թույլ չեն տվել փոխադրումը։ ԿԽՄԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ աղջկա մարմինը տեղափոխելու համաձայնություն դեռ չկա։
«Ադրբեջանը խոչընդոտում է ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեությունը և թույլ չի տալիս տեղափոխել աղջկա մարմինը, որպեսզի ծնողները կարողանան հրաժեշտ տալ նրան: Նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն և լուռ չնստեն», - նշում են ակցիայի մասնակիցը։