2023-08-18 19:45
Լրատվական գործակալություններ
Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են արել՝ ի պաշտպանություն Արցախի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոպենհագենում հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի: Նրանք իրենց ձեռքում պահել են Արցախի դրոշը և արցախցի երեխաների լուսանկարները:
Ակցիայի մասնակիցները ահազանգում են Արցախում օր օրի վատթարացող հումանիտար չգնաժամի մասին: Արտերկրում ապրող հայերը պահանջում են միջազգային կառույցներից՝ համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի ապօրինի գործողություններին և պարտադրել՝ բացել Արցախի կյանքի ճանապարհը:
Նշենք, որ վերջին օրերին Սփյուռքում ապրող հայերը պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և պահանջում՝ բացել Լաչինի միջանցքը:
News.am