ԱՄՆ դեսպանը Սանահինում ծանոթացել է պահպանության աշխատանքներին

ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը եղել է Լոռու մարզում, որտեղ այցելել է Սանահին վանական համալիր։ Տեղեկությունը հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։

Քվինը տեղում ծանոթացել է «ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։

«Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ Հակոբ մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր Ջերմուկ։

Sputnik Արմենիա