2023-08-21 08:47
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտում լրացուցիչ ծավալի տավարի և խոզի միս կվաճառվի
Օգոստոսի 21-ից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի միս։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամ է լինելու։ Նշվում է, որ այս արժեքը որոշ ժամանակ պահպանվելու է: Վաճառքն իրականացվելու է Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում։
«Սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շտաբից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Sputnik Արմենիա