2023-08-22 09:22
Լրատվական գործակալություններ
0
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԻ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Տպավորություն ունեմ, որ նիկոլ-ալիևյան պայմանավորվածությունների շրջանակում ինչ-որ մարդիկ Արցախի աշխարհազորի հրամանատարին դրդում են խիստ վտանգավոր ու նույնիսկ կործանարար քայլերի։ Կարծում եմ՝ այդ մարդը ինքն էլ չի պատկերացնում իր խոսքերի ու հնարավոր գործողությունների հետևանքները։
Ասում է՝ «կցրենք Արցախի խորհրդարանն ու իշխանությունը կվերցնենք մեր ձեռքը»։ ալիևին էլ դա է պետք - անունը կդնի «հակաահաբեկչական գործողություն» ու … կարծում եմ, նկարագրելու կարիք չկա»։