2023-08-23 11:15
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նույն այդ ժամին` օգոստոսի 23–ի 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Sputnik Արմենիա