2023-08-23 12:15
Լրատվական գործակալություններ
Դարդանելի նեղուցի մոտ անտառային հրդեհի մարման աշխատանքներին մոտ 2,7 հազար մարդ է ներգրավված
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Չանաքալե նահանգում՝ Դարդանելի նեղուցի մոտ, անտառային հրդեհի մարման աշխատանքներին մոտ 2,7 հազար մարդ է ներգրավված։
Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, շուրջ 640 միավոր ցամաքային տեխնիկա:
Տարհանվել է 72 մարդ Սարըջայելի գյուղի ծերանոցից։
Ավելի վաղ Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավոր դադարեցվել էր։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Չանաքալեում օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը։
News.am