«Ժողովուրդ». ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երևանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձևաչափը:
Նախկին քաղաքապետը դեռ երևանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել:
Հայկ Մարությանը, քարոզարշավի օրը դուրս գալու ու երևանցիների հետ շփվելու փոխարեն, նախընտրել է քարոզարշավի մեկնարկի օրն իր թիմակիցների հետ միջոցառում կազմակերպել՝ դրամահավաք երեկո, որն անգամ փակ է եղել լրատվամիջոցների համար:
Թեև տեղին է հիշել, որ իր պաշտոնավարման օրոք էլ Հայկ Մարությանը, լինելով քաղաքապետ, փակ էր մայրաքաղաքի բնակիչների ու լրատվամիջոցների համար: Շատ հաճախ արձակուրդում էր:
Թերևս Մարությանը կա՛մ այնքան է վստահ իր վարկանիշի վրա, որ քարոզարշավի անհրաժեշտություն չի տեսնում, կա՛մ էլ կաշկանդվում է երևանցիների ու լրատվամիջոցների հետ շփումներից: Համենայնդեպս, մինչ օրս դա են փաստում նրա քայլերը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 15:59
Президент Армении Ваагн Хачатурян подписал указ об освобождении Мгера Шириняна от должности начальника управления вооружения и технического обеспечения Минобороны.
-
2025-03-28 15:55
Задержанные накануне отец и сын кандидата в мэры Гюмри от оппозиции Мартуна Григоряна – Карен и Камо Григоряны – были освобождены. Об этом сообщил адвокат Арсен Бабаян.
-
2025-03-28 15:52
На предстоящих в Гюмри выборах в Совет старейшин с небольшим отрывом лидирует правящая партия "Гражданский договор", об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation.
-
2025-03-28 15:44
Вчера в ходе дебатов, предшествовавших выборам в Совет старейшин Гюмри, один из кандидатов на пост мэра города Сарик Минасян сделал заявление об Арцахе, в котором разделил арцахцев и гюмрийцев. Об этом говорится в заявлении, распространенном организацией «Армения-Арцах».