Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՄԱՐԴ ԿԱ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՆՆՋՈՒՄ Է, «ՄԱՐԴ» ԷԼ ԿԱ՝ ԱՆՈՒՆԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՍԱՎԱՆՔԻ ՈՒ ԱՄՈԹԻ ՍԻՄՎՈԼ Է ԼԻՆԵԼՈՒ

Եթե 1918-1920թթ.Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան ՝Սարդարապատի,Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից,ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/շարժումից։

Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշևիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը,ապա 2018-2023թթ. նեոբոլշևիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից,քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։

Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության » և «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։

Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։

1937-ի ավանդույթների համաձաձն ՝սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով,որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշևիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու,կամ անուններն անեծք են լինելու։

Ի հեճուկս Էրդողանի,Ալիևի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների ՝Հայաստանն ապրելու է,իսկ Արցախն էլ չի ընկնելու։

Ով ի՞նչ կանի,իրեն է անելու։

Մարդ կա արժանապատիվ ննջում է, «մարդ» էլ կա՝ անունը համազգային պարսավանքի ու ամոթի սիմվոլ է լինելու։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ