Իրանի ԱԳ նախարարը մեծ հաջողություն է համարում իր երկրի անդամակցությունը BRICS-ին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեծ հաջողություն է համարել Իսլամական Հանրապետության անդամակցությունը BRICS-ին: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

«BRICS-ին Իրանի ընդունումը մեծ հաջողություն է։ Դա կնպաստի ոչ միայն բազմակողմանիության ամրապնդմանը, այլև նպատակներին հասնելու և Իրանի կառավարության այլ մակրոռազմավարությունների զարգացման հիմքի ստեղծմանը»,-գրել է նա։

News.am