ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՅԼՈՂ ՁՈՒԿ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Ավստրալիայում նկատել են հազվագյուտ քայլող ձուկ, որպիսին վերջին անգամ մարդիկ տեսել էին 25 տարի առաջ։ Այս մասին հայտնում է CSIRO-ն։
1996 թվականին Բասի նեղուցի հեռավոր կղզում գիտնականների հայտնաբերած ձուկը պատկանում է Pezichthys compressus տեսակին: Դրա ներկայացուցիչները կարողանում են լողակներով քայլել ծովի հատակին՝ օգտագործելով դրանք որպես ձեռքեր, հայտնում է Lenta.ru-ն։ Նախկինում ձկանը տեսել են ընդամենը երկու անգամ՝ 1986 և 1996 թվականներին։ Երկու դեպքում էլ դա տեղի է ունեցել Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ափերի մոտ։
Pezichthys compressus-ի նախընտրելի միջավայրը և հնարավոր քանակությունը անհայտ են մնում: Նոր նմուշը հայտնաբերվել է Ավստրալիայի հարավարևելյան ափերի մոտ կլիմայի փոփոխության ազդեցությունը ծովային միջավայրի վրա ուսումնասիրող արշավախմբի կողմից:

CSIRO-ի հետազոտող Կարլի Դիվայնն ասել է, որ ձուկը գտնվել է 292 մետր խորության վրա՝ Ֆլինդերս կղզու մոտ գտնվող ստորջրյա կիրճի եզրին, Թասմանիայի մայրցամաքային մասից դեպի հյուսիսարևելք: «Այս ձուկը գտնելն աներևակայելի դժվար բան է», - ասել է նա: