2023-08-25 15:12
Լրատվական գործակալություններ
Պեսկով. Պուտինն ու Էրդողանն առաջիկայում կհանդիպեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս հանդիպելու են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արդեն համաձայնություն կա,... բայց հիմնականում նմանատիպ այցելությունների մասին հայտարարությունները համաձայնեցնում ենք մեր գործընկեր–երկրների հետ։ Առաջիկայում կհայտնենք ձեզ, թե հստակ երբ և որտեղ է կայանալու այդ հանդիպումը։ Արդեն նախապատրաստական աշխատանքներ տարվում են, բավականին հստակ»,– ասաց Պեսկովը։
Ավելի վաղ թուրքական աղբյուրները գրում էին, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսվում է անցկացնել Սոչիում։ Որպես հավանական օր նշվում էր սեպտեմբերի 4-ը։
Sputnik Արմենիա