ԵԱՏՄ-ում հուլիսին գյուղմթերքի գները նվազել են

Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանքի գները 2023 թվականի սկզբից նվազել են 3,4 %–ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։

Նշվում է, որ նվազել են ոչ միայն գյուղմթերքի գները։ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ, այս տարվա հուլիսին գյուղմթերքի գները նվազել են 7,2%–ով, իսկ մսամթերքը` 1%–ով։

Այսպիսով, ԵՏՀ–ն գյուղմթերքի գների անկում է արձանագրել հետևյալ երկրներում.

Հայաստան` 22,7 %

Բելառուս` 7,8 %

Ղազախստան` 4,7 %

Ռուսաստան` 2,7 %։

Միևնույն ժամանակ, Ղրղզստանում գներն աճել են` 2,7 %–ով։

Sputnik Արմենիա