2023-08-30 11:46
Լրատվական գործակալություններ
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժել է փաստաբանների` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դա նշանակում է, որ նա կմնա կալանքի տակ»,– ասաց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 14–ին նույնպես մերժել էր Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Իբրև հիմնավորում դատարանը նշել էր, որ Տոնոյանը, որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մարդկանց վրա։