Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ ԵԹԵ ԵՐԵՎԱՆՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵՐ, ՇԱՏ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԵՐ ԿԱՆԽԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լաչինի միջանցքում Արցախի ֆուտբոլային ակումբի երեք տղաների առևանգման դեպքը։

 


«Սա ինչ-որ մութ պատմություն է, ինչ-որ արգելված հնարքներ: Ինչո՞ւ է մարդկանց առևանգում տեղի ունենում. աժիոտաժ, լայնածավալ գործողությունների մոտիվացիա է առաջանում»,- ասել է փորձագետը։

Տարասովի խոսքով, Ադրբեջանի գործողությունների հետևում կարող է կանգնած լինել ինչ-որ երրորդ ուժ, քանի որ այդ առևանգումների քաղաքական հետևանքները անշահավետ են հենց Բաքվի համար։

«Ադրբեջանը քաջատեղյակ է, որ հայկական կողմն արդեն դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, նրանք միջազգայնացնում են ղարաբաղյան խնդիրը, և Ադրբեջանն այլևս չի կարողանում խցաին տարբերակով կոնվերտացնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր հաղթանակը։ Նրանք որոշ միջնորդների ներկայությամբ հնարավորություն ունեցան ծածուկ բանակցել Փաշինյանի հետ։ Չի ստացվում, սկանդալներ են առաջ բերվում, ուժային և իր ծրագրերի իրականացման այլ սցենարների համար նրա ձեռքերը կապված են։ Հետևաբար, այս համատեքստում, առևանգումները ինչ-որ սադրանք են, պարզ չէ, թե ում է դա ձեռնտու»,- նշել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները ավելի վճռական քաղաքականություն վարեին, հնարավոր էր ինչ-որ բան կանխել։ Նա նշել է, որ պաշտոնական Երևանն իրեն երկակի է պահում՝ երես թեքեց Ռուսաստանից և գնաց դեպի Արևմուտքի հետ համագործակցության։

«Երևանի համար այսօր Մակրոնն ու Բայդենն են կարևոր: Նրա հաճախորդները նրանք են: Իրավիճակը ինչ-որ կերպ կարգավորելու Պուտինի կոչերը չեն աշխատում: Դե, հիմա հայերը պետք է անցնեն իրենց շրջանն Արևմուտքով։ Ուզում են, թո՛ղ անցնեն»,- ասել է Տարասովը։

Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն պաշտպանում ռուսական կողմի առաջարկները, իսկ արդյունքում, Մոսկվան է մեղավոր դուրս գալիս։

«Որպեսզի անցակետ չլինի Լաչինի միջանցքում, անհրաժեշտ էր ավելի մանրամասն գրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչը պնդել է Մոսկվան և ինչից հրաժարվել են Երևանն ու Բաքուն: Դե, Երևանը լռում է ու էմոցիոնալ արձագանք է ցույց տալիս, ասում է, որ ռուսները պետք է դա անեն։ Ռուսներն էլ ասում են՝ այո՛, մենք պետք է դա անենք, բայց եկե՛ք պայմանավորվենք»,- եզրափակել է Տարասովը։

Alpha News