Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՆ ԸՍՏ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ստեղծված ծանր իրադրության պայմաններում Արցախի ցանկացած իշխանություն իր առաջ ունի մի քանի առանցքային խնդիր, գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

«Առաջինը՝ ճգնաժամային կառավարման միջոցով ռեսուրսների առավելագույն արդարացի բաշխում և ըստ առաջնահերթությունների կիրառում:

Երկրորդը՝ Արցախում ստեղծված ծանր հոգեբանական իրադրությունը առավել ակտուալ է դարձնում հասարակության հետ անկեղծ և բաց երկխոսության ծավալումը:

Երրորդը՝ զրո հանդուրժողականություն երկիրը քաոսի տանելու փորձ կատարողների ու առհասարակ հանցագործությունների նկատմամբ: Երկաթյա կարգապահության ապահովում ամեն գնով:

Չորրորդը՝ ներքին դասավորություններ, պաշտոններում նշանակումներ և պաշտոնանկություններ ոչ թե ըստ քաղաքական նեղ խմբերի նախընտրությունների, այլ կոմպետենտության և ունակությունների:

Շարունակելի»։

Aysor.am