Տիրան Խաչատրյան. Ինչ-որ արարածի դիրքորոշումը չի կարող վճռորոշ դեր ունենալ ժողովրդի ճակատագրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչ որ արարածի դիրքորոշումը չի կարող վճռորոշ դեր ունենալ մի ժողովրդի ճակատագրում, որը դրա հետ համակարծիք չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ-ում արցախի ներկայացուցչության մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
«Արցախցին հազարամյակներ կանգնած է եղել իր հողին՝ խորը արմատներ գցելով այդ հողին: Կամայական երևույթներ, բուսականություն, որ կարողէ տե զբաղեցնել, միշտ ժամանակավոր բնույթ է ունեցել:
Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով, երջանիկ եմ եղել, որ միշտ օգնել եմ նրանց պայքարում, և այսօր էլ գիտեմ, որ այսօր էլ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից: Արցախցին արժանացել է իր կյանքը տիրապետելու իրավունքին, իննքնորոշմանը և որևէարհեստածին երևույթ չի կարող խանգարելդրան: Ես արցախցիների կողքին եմ, կամք եմ ցանկանում և լինելու է այն օրըւ, երբ արցախցին լիովին տնօրինի իր ցանկությունները: Ինչ որ մարդկանց կամ արարածի դիրքորոշումը չի կարող վճռորոշ դեր ունենալ մի ժողովրդի ճակատագրում, որը դրա հետ համակարծիք չէ: Եթե ես ինչ-որ բանի հետ համակրծիք չեմ, ինձ կամ պխետք է ֆիզիկապես ոչնչացնել,, կամ հնարավոր չի լինի այդ ցանկությունը իրականություն դարձնել, իսկ արցախցին այն կերպարն է, որ ասում է՝ կամ այսպես կլինի, կամ ոչինչ չի լինի», - ասաց Տիրան Խաչատրյանը:
Անդրադառնալով նախորդ օրվա ադրբեջանական կողմի սադրանքին՝ Տիրան Խաչատրյանը նշեց, որ դա կապված է ՀՀ և Արցախի ներքաղաքական կյանքում կատարվողի հետ դրանով ադրբեջանական կողմը հասկացնում է, որ հայկական կողմը չշեղվի նրանից, ինչ որ իրենք են ուզում:
News.am