2023-09-05 16:12
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ ՌԴ-ն Հայաստանից պարզաբանումներ է խնդրել Հռոմի ստատուտի վերաբերյալ
Մոսկվան արդեն պարզաբանումներ է խնդրել հայկական կողմից Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն ուղարկելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվան հետագա քայլերը կորոշի` ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։
Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ-ին կոչ էր արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները:
Նա նշել էր, որ այդ հարցով երկու երկրների ԱԳՆ-ները երկխոսություն են վարում։
Sputnik Արմենիա