Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՍ ԳՐԵԹԵ ԹՇՆԱՄԻ, ՈՒԿՐԱԻՆԱ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՈՒՂԱՐԿՈՒՄ․ ՀԱՍԿԱՆՈՒ՞Մ ԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայաստանի կողմից վարչապետի տիկին Աննա Հակոբյանի միջոցով Ուկրաինային օգնություն տրամադրելու լուրին

«Երբ դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, ԵՄ դիտորդներին բերում ես Հայաստան, Ռուսաստանին համարում ես գրեթե թշնամի, Ուկրաինա հումանիտար օգնություն ես ուղարկում ու Թուրքիայից «դրական ազդակներ» ես ստանում , առնվազն անմեղսունակ ես։

Հասկանու՞մ եք սպառնալիքները։

Ո՞վ է այս ամենից հետո սատարելու մեզ։

Նիկոլի հիմար քայլերի արդյունքում մենք հերթական անգամ մենակ ենք մնալու սպասվող մարտահրավերների դիմակայելու ժամանակ։

«Տրոյական ձի»-ն արդեն բացում է Հայաստանի սահմանները ներսից։

Հերթական անգամ բորշչը սարքում է Նիկոլը, իսկ տակից դուրս գալը թողնում է ժողովրդի վրա»։

Aysor.am