Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԽՈՇՈՐԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ
Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է խոշորածավալ հարձակման. կատարվում են պահեստազորայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածավալ գնումներ, ամրաշինությունների և ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զորքերի կուտակումներ և առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանություն և քարոզչություն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
«ՀՀ և Արցախի շուրջ ներկա իրավիճակի հիմնական ուրվագծերն այսպիսին են։ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է խոշորածավալ հարձակման. կատարվում են պահեստազորայինների մոբիլիզացիա, զինամթերքի մեծածավալ գնումներ, ամրաշինությունների և ռազմաճակատային ճանապապարհների կառուցում, զորքերի կուտակումներ և առաջխաղացում, ռազմատենչ հռետորաբանություն և քարոզչություն։
Իսրայելի և Թուրքիայի միջոցով Արևմուտքը անթաքույց զինում է Ադրբեջանին՝ միաժամանակ ապակողմնորոշիչ և անատամ հայտարարություններ անելով Արցախն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան թափանցիկորեն ակնարկում է, որ ՌԴ դաշնակից Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումն իրեն քիչ է վերաբերում և իր կողմից որևէ հակահարվածի չի արժանանալու։
Իսկ թե ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը երկրի պաշտպանունակության մակարդակը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ՝ բոլորովին պարզ չէ։ Համենայն դեպս, այս «լինել, թե չլինելու» պահին մեծաքանակ աշխարհազոր այդպես էլ չի ձևավորվել, տաղանդավոր հրամանատարներից ոմանք բանտում են (գեներալ Յուրի Խաչատուրով, գնդապետ Նորայր Ասլանյան), Երևանում և շրջաններումտոտալ համերգացավ է, ԶԼՄ-ները գործում են սովորական ռեժիմով, իբր ամեն ինչ նորմալ է։
Իրականում այս օրհասական պահին հայ ժողովրդին, փաստորեն, զրկել են իր բոլոր ուժերը մոբիլիզացնելու և համընդհանուր ինքնապաշտպանություն ծավալել հնարավորությունից։ Կհաջողվի՞ արդյոք այդ ամենն անել ընթացքում՝ պատերազմի բռնկումից հետո՝ մեծ հարց է։
Ամեն դեպքում հույսը պետք է դնենք նախևառաջ ինքներս մեզ վրա»,- գրել է նա։