Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ
Ինչպես ցանկացած գունավոր հեղափոխություն, այնպես էլ 2018֊ին Հայաստանում տեղի ունեցածը, ուներ իր գինը, իսկ հաշիվը իր հետ Հայաստան էր բերել այն ժամանակվա ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջ. Բոլթոնը։
Բոլթոնի հայտնի հինգ կետերից առավել առջանային էին Արցախի հանձնումը, տարածաշրջանում ՌԴ ռազմական ներկայությունից ազատվելը, «Ստամբուլյան Կոնվենցիայի» ընդունումը..
Փաստացի փաշինյանը ձախողվեց
- Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը, 44֊օրյա դավաճանված պատերազմին, տոտալ շրջափակմանը, Արցախը և արցախցին չհանձնվեցին, հայկական ԶՈւ֊երն էլ սկսեցին ակտիվորեն դիմակայել և հաճախ արժանի հակահարված հասցնել թշնամուն, ավելին` Արայիկի հեռացմամբ վերջակետ դրվեց Արցախում նիկոլի ազդեցությանը։ Այսպիսով նիկոլը դարձավ անպիտան իր տերերի համար
- «Ստամբուլյան Կոնվենցիա», մի փաստաթուղթ, որը ամբողջապես պետք է խարխլեր հայկականությունը և հայ ընտանիքի կառուցվածքը, հասարակությունը վերջնականապես դեկրատացներ զրկելով դիմադրությունից և գաղափարական, ավանդական արժեհամակարգից։ Այսօր արդեն պարզ է, որ ոչ մի կերպ այն չի կարող ընդունվել և ընկալվել հասարակության կողմից։ Այս հարցում կրկին մի ամբողջ սորսական համակարգ ձախողված է
- Տարածաշրջանում ՌԴ ռազմական ներկայությունից հրաժարվել, ահա սա է նիկոլի վերջին արարը, սեփական պաշտոնավարումը և կյանքը երկարաձգելու համար։ Վերջին օրերին փաշինյանի ընտանեկան և ընկերական նեղ շրջանակը անցավ Հայ֊Ռուսական հարաբերությունների շատ էժան, բայց նաև շատ վտանգավոր սրմանը, ահա իսկական դիմադրությունը պետք է լինի ոչ մի կերպ չտրվելը ապազգային թիմի մանիպուլացիաներին և սադրանքներին, անկախ իրավիճակի բարդությանը, հրաժարվել հակառուսական ցանկացած գործողությունից և ընդամենը առհամարելով նիկոլ֊աննա֊ալեն֊բաբաջների բարբաջանքները, ավելին ծաղրել, ինչը և անում են սոցցանցերում ակտիվ և գիտակից հայերը։
Սա լինելու է նիկոլի վերջին ձախողումը և Հայաստանի ու Արցախի ազատագրումը ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի իշխանությունից։
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ, ֆեյսբուքան էջ