ՄԱՐԻԱՄ ՄԵՐԱԲՈՎԱ. «ԷԹՆԻԿ ԿՈԴ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինձ էլ են ասում՝ «շուռ տված հայ»: Հա՞յ եմ, հա՛յ եմ, էլ ի՞նչ է հարկավոր: Ես երբեք դա չեմ թաքցրել, ես մշտապես հպարտանում եմ դրանով, իմ երեխաները գիտեն Հայաստանի պատմությունը, այո՛, ես վատ եմ խոսում հայերեն, իսկ ի՞նչ օգուտ այն մարդկանցից, որոնք լավ են խոսում հայերեն, բայց ավելի լավ է՝ ոչ ոք չիմանար, որ նրանք հայ են, որովհետև գործերով՝ ուղղակի աղետ են.Մարիամ Մերաբովա:

 

Ի՞նչն է օգնում հայերիս, ուր էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։ Alpha News-ի նոր նախագծի՝ «Էթնիկ կոդ»-ի առաջին հերոսուհին նա է՝ տաղանդավոր երգչուհի Մարիամ Մերաբովան, ում համար ջազում ու կյանքում ամենակարևորը իմպրովիզն է:

Թողարկման պրոդյուսեր և հարցազրուցավար՝ Նաիրա Բադալյան

AlphaNews.am