Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԽՍՏՈՐԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄԸ

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը Ադրբեջանից հնարավորինս խստորեն պահանջել Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը և անցակետի հեռացումը։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, այդ փաստն ինքնին շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։

Այնուամենայնիվ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը բաց լինելու և դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու համար և որ փորձում է երկխոսություն ստեղծել հասարակության հետ։

Համենայնդեպս, ինչպես իրականությունն անմիջապես ցույց տվեց, Ադրբեջանը չի պատրաստվում որևէ պայմանավորվածություն կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

News.am