2023-09-12 11:17
Լրատվական գործակալություններ
0
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋՈՑՈՎ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾԵԼ ԱՐՑԱԽ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում: