2023-09-13 11:09
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական կողմը կրակել է Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական կողմը գիշերը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այս ուղղությամբ կրակել էին նաև երեկ՝ ժամը 14:35-ի սահմաններում։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ թիրախավորվել են նաև Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերը։
Sputnik Արմենիա