Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՆԻԿՈԼԸ ՈՐ ՃԱՄՓՈՎ ԵԿԵԼ Է, ՆՈՒՅՆ ՃԱՄՓՈՎ ԷԼ ԳՆԱԼՈՒ Է

Նիկոլն ընտրությունով չի եկել, որ ընտրությունով հեռացվի. ոնց եկել է,տենց էլ հեռացվելու է:

Հարգելի հայրենակիցներ ջան:

Սրանց բղավոցները, հարցազրույցները, 50 պլուս 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթև տարեք։

Ընտրությունը հարց չի լուծելու։

Նիկոլը ընտրությունով չի եկել, որ ընտրության արդյունքում հեռանա։

Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։

Նա դարձել է վարչապետ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու ու փողոցային պայքարի արդյունքում։

Հետևաբար, նույն ձև էլ պետք է հեռացվի։

Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեռիմին։

Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։

Գլուխը պատով կտա։

100 հազար մարդ հավաքվի Երևանի կենտրոնում,տեսնեմ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։

Խելոք հեռանալու է ու փախնի…

Թե բա փախնող չեմ։

Չփախնողն Աշոտյանն է,կապիտուլյանտ։

Դու փախել ես ու դեռ փախնելու ես՝ փուռը տաս քո քպ-իստներին։

Կապրենք՝ կտեսնենք ,ով էր ճիշտ,իսկ ով՝ սխալվեց։

Որ ճամփով եկել ես, նույն ճամփով էլ գնալու ես։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ