2023-09-19 15:29
Լրատվական գործակալություններ
Արցախի տեղեկատվական շտաբ․ Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հաղորդագրության մեջ:
News.am