2023-09-19 15:35
Լրատվական գործակալություններ
0
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՊՃԵՊ ՔԱՅԼԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանը կրկին հարձակում է սկսել Արցախի դեմ։ Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում։
ՀՀ իշխանություններին խորհուրդ եմ տալիս չկրկնել նախկին սխալները և
ա) շատ արագ ճանաչել Արցախի անկախությունը
բ) ռազմական օգնություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը
գ) վերջ տալ աշխարհաքաղաքական էժան խաղիկներին ու շահագրգիռ կողմերի հետ միասին Ադրբեջանին զսպելու իրական աշխատանք տանել»։