2023-09-19 19:48
Լրատվական գործակալություններ
Բաքուն հայտնել է «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ» հանդիպման պատրաստակամության մասին
Բաքուն հայտնել է Եվլախում «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ» հանդիպման պատրաստակամության մասին։
«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարում է Եվլախում Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպման պատրաստակամության մասին։ Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,-ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
News.am