2023-09-20 12:07
Լրատվական գործակալություններ
0
Լոուրենս ԲՐՈԵՐՍ․ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՀԱՎՈՐ ԿԼԻՆԵՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը գործարկեց խորվաթական «Մրրիկ» գործողության սեփական տարբերակը, ըստ երևույթին հայաբնակ Ղարաբաղը լիովին վերադարձնելու նպատակով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Լոուրենս Բրոերսը։
«Տեղեկացվում է Ստեփանակերտի և այլ վայրերի թիրախներին դրոնների և հրետանու հարվածների մասին։
Այս հարձակումը հաջորդել է տարածքի 9-ամսյա շրջափակմանը։ Շրջափակման դաժանությունն ուժեղացել է հունիսի կեսից։ Ղարաբաղի հայ բնակչությունը ֆիզիկապես թուլացել է, չեն բավականացնում պարենն ու դեղորայքը, վառելիքը շտապօգնության մեքենաների տեղաշարժի համար։
Հումանիտար հետևանքները դժվար է կանխատեսել, քանի որ դրանք կախված են մարտական գործողությունների մասշտաբներից, բայց դրանք ահավոր կլինեն ցանկացած սցենարի դեպքում»։